Հայապահպանություն (առաքելություն)

Հայապահպանության հիմքում ընկած է հայկական ազգային արժեքների վերարժևորման, դրանց տարածման անհրաժեշտության գաղափարը: Հարկավոր է թե՛ մեր պատմությունը, թե՛ ազգային արժեքները, թե՛ ազգային իղձերն ու ձգտումները մեկնաբանել նորովի, տալ նոր սահմանումներ, ազատվել հնուց ձևավորված ազգային թերարժեքության բարդույթներից, որոնք էլ տրամաբանորեն հանգեցնելու են նոր ուղիների ու նոր լուծումների: Այլ կերպ ասած՝ նոր լուծումներ հին խնդիրներին:
Հայոց պետականությունը բացարձակ ու անվերապահ արժեք է: Յուրաքանչյուր հայ պետք է տիրապետի ինքնաճանաչման բարձր մակարդակի: Հայը կարող է լինել հայրենասեր ու կարող է սիրել Հայաստանը միայն այն դեպքում, եթե լավ ճանաչի ինքն իրեն ու հայոց մշակույթը՝ գրավոր մշակույթը, վերբալ մշակույթը, վիզուալ մշակույթը, հոգևոր մշակույթը ու նյութական մշակույթը:
Վերոնշյալ դրույթները սերտորեն կապված են կրթության բարձր մակարդակ ապահովելու ու անընդհատ ինքնակրթվելու անհրաժեշտության հետ: Կիրթ հասարակություն ունենալն այն լուծումն է, որն ապահովելու է Հայաստանին գրագետ, լուրջ քաղաքական, մշակութային ու տնտեսական վերնախավ, ձախողելու է հասարակությանը մանիպուլացնելու տարբեր սուբյեկտների փորձերը, թույլ է տալու յուրաքանչյուր մարդու՝ ինտեգրվել ու իր հատուկ, արժանապատիվ տեղն ունենալ Գլոբալ Հայաստանի համակարգում:
Այսպիսով՝
Քայլ 1. Նորովի մեկնաբանել հայոց պատմությունն ու ազգային արժեքները
Քայլ 2. Կրթությունը դարձնել ազգային առաջնահերթություն բոլոր մակարդակներում
Քայլ 3. Ազգային արժեքներն ու ավանդույթները նորացնել, հարմարեցնել ժամանակի պահանջների ու դարձնել կիրառելի կենցաղում
Քայլ 4. Ստեղծել մեխանիզմներ՝ սփյուռքի ու Հայաստանի հայերի ինտեգրմանը Գլոբալ Հայաստանի համակարգում: